Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Բա հայե՞րը երբ վերադառնան

Բա հայե՞րը երբ վերադառնան
26.12.2024 | 20:14

նիկոլին մնաց 300 հազար ադրբեջանցիների բերելը Հայաստան, չէ որ Արցախը հանձնեց, Հայաստանն էլ ճանաչեց Արևմտյան Ադրբեջան։

Ինձ միայն մեկ բան է հետաքրքիր, էդ ադրբեջանցիներն ի՞նչ ազգ էին գրվում 35 տարի առաջ իրենց համայնքների դաֆթարներում (այդպես էին կոչվում ծննդյան վկայության մատյանները)․ կովկասյան թուրքե՞ր, քրդե՞ր, թալի՞շ ․․․

Այնուամենայնիվ, չմոռանանք, որ Ցարական Ռուսաստանի կողմից անցկացված 1897-ի առաջին մարդահամարում Երևանի, Նախիջևանի նահանգներում,Կարսի և Սուրմալուի մարզեում ապրել են թուրքեր, թաթարներ, ղփչաղներ, լեզգիններ, քրդեր, պարսիկներ որոնք մարդահամարով նշվել են որպես մուսուլմաններ։

Դա է փաստավավերագրվել։

Եվ միայն 1939 թվականից, Հայաստանի խորհրդայնացումից հետո, երկրի տարածքում ապրող այդ մուսուլմանները թղթով գրանցվեցին որպես ադրբեջանցիներ։

Ամեն դեպքում, ըստ 1989 թվականի մարդահամարի, Խորհրդային Հայաստանում ադրբեջանցի գրանցված են եղել ոչ թե 300 հազար հոգի, այլ մոտ 89 հազար, ինչի մասին կարող են ծանոթանալ այս արխիվային փաստաթղթից։

Դրան հակառակ Խորհրդային Ադրբեջանում ըստ նույն թվի մարդահամարի ապրել են 390 հազարից ավելի հայեր։

Բա հայե՞րը երբ վերադառնան։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ